13:53:35 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Որևէ օրենք չի խախտվել, ամեն բան տեղի է ունեցել դատական թույլտվությունների շրջանակներում». ՔՊ-ականը պնդում է, որ Աղազարյանի «մեսենջեր»-ը չեն կարդացել

    12:04 6 Դեկտեմբեր 2024

    ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը պնդում է, որ Հովիկ Աղազարյանի հեռախոսի հետ կապված դեպքով որևէ օրենք չի խախտվել։

     

    «Ամեն բան տեղի է ունեցել դատական թույլտվությունների շրջանակներում, որևէ մեկի իրավունքը չի խախտվել»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց նա։

     

    Հովհաննիսյանի խոսքով՝ չի քննարկվել Աղազարյանի «մեսենջերի» պարունակությունը, մարդու անձնական կյանքը։

     

    «Քննարկվել է տեղի ունեցած արտահոսքերի գործընթացը, քննարկվել է բարոյական նորմերի կոպտագույն խախտման ու դրանով պայմանավորված նաև պետական անվտանգությանը վերաբերող հարց, այսքանը», - ասաց նա։

     

    ՔՊ խմբակցության քարտուղարն ընդգծեց՝ տրամաբանությունը, որ բացել ու կարդացել են Աղազարյանի նամակները՝ ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը։

     

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս