- Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը
- Երևանի կենդանաբանական այգին պատրաստվում է ամռանը
- Պուտինն ու Թրամփը քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման հնարավորությունը
- Ադրբեջանի ՊՆ-ն դարձյալ ապատեղեկատվություն է տարածել
- Ստորագրվել է «Դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը
- Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Վաղարշապատի համայնքապետի դեմ
- ՀՀ-ն արժանի է դրվատանքի, Ադրբեջանը պետք է օգտվի խաղաղության հնարավորությունից. Եվրախորհրդարանի պատգամավորներ
- Բուլղարիան ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցությունների ավարտը
- Նիկոլ Փաշինյանի վարչակազմը ի վիճակի չէ ապահովել կայուն խաղաղություն․ Դանիելյան
- ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են մետրոպոլիտենի զարգացման և ընդլայնման ռազմավարական ծրագրերը
Անգամ «լիբերալ» Եվրոպան այդ աստիճան չի ուրանում իր պատմությունը, որքան Փաշինյանը․ Արմեն Աշոտյան
22:30 10 Փետրվար 2025Անգամ «լիբերալ» Եվրոպան այդ աստիճան չի ուրանում իր պատմությունը, որքան Փաշինյանը: Այս մասին գրել է տնային կալանքում գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Տատրա-Մատրա-Ֆատրա
Հերթական հոդվածիս վերնագիրը կարդալով՝ ոմանք գուցե տարակուսեն` մտածելով, թե ինչո՞ւ եմ շուտասելուկ հիշեցնող այդ տառակույտից սկսում իմ հերթական հեռակա շփումը հարգարժան ընթերցողի հետ։
Չէ, սա ոչ շուտասելուկ է, ոչ կախարդական բանաձև, ոչ էլ սքողված հայհոյանք։
Տատրան, Մատրան և Ֆատրան կարպատյան երեք սարերի անուններ են, որոնք միաժամանակ հանդիսանում են թե Հունգարիյաի, թե Սլովակիայի ազգային խորհրդանիշների, մասնավորապես՝ զինանշանի, բաղկացուցիչ մասը։ Ավելին, Սլովակիան այս սարերի խորհրդանիշն օգտագործում է նաև ազգային դրոշի վրա։
Պետական խորհրդանիշների տեսակետից իրավիճակն էլ ավելի է խճճվում, քանզի երեք գագաթներից երկուսը՝ Տատրան և Ֆատրան, գտնվում են Սլովակիայում, իսկ Մատրան՝ Հունգարիայում։
Ճիշտ հասկացաք, ցանկանում եմ ևս մեկ օրինակով ի ցույց դնել արարատատյացությամբ տառապող և ծայրագույն տխմարություններով ազգային ինքնության վրա թուրքական յաթաղան քաշած Փաշինյանի «ռեֆլեքսիայի» ողջ թշվառությունը։
Մատնանշածս սարերի միաժամանակյա օգտագործումը Եվրոպական Միության անդամ երկու պետությունների կողմից չի դիտվել և չի դիտվում ոչ տարածքային պահանջ միմյանց հանդեպ, ոչ ռևանշիզմ, ոչ էլ խոչընդոտ՝ տարածաշրջանային համագործակցության կամ անկոնֆլիկտ հարևանության համար։
Սլովակիան դարեր շարունակ եղել է Հունգարիայի տիրապետության տակ, սահմանները այդ հատվածում հաճախ են փոփոխվել, Սլովակիայում առկա բազմաթիվ այլ սարեր, սակայն, ոչ ոք չի հակադրում այժմ հունգարական տարածքում գտնվող, բայց ազգային սիմվոլիկայի մաս դարձած հարազատ բարձունքին։
Երկու պետություններում պաշտոնական մակարդակում ոչ ոք չի հակադրում «իրական» Հունգարիան կամ «իրական» Սլովակիան «պատմականներին»։
Պաշտոնական հերալդիկայի նման օրինակները Եվրոպայում շատ են։ Նույն Իսպանիայի պետական զինանշանում առկա են Հերկուլեսյան սյուները, որոնցից մեկը խորհրդանշում է Մեծ Բրիտանիայի տիրապետության տակ գտնվող Ջիբրալտարը, և դա չէր խանգարում երկու երկրներին 34 տարի միաժամանակ լինել ԵՄ անդամ և մինչև հիմա շարունակել լինել ՆԱՏՕ-ի անդամ։
Էլ ավելի խուճուճ է նախկին Սիլեզիան խորհրդանշող տոհմական նշանի օգտագործումը եվրոպական զինանշաններում։ Սիլեզիայի մեծ մասն այժմ գտնվում է Լեհաստանում, բայց այն խորհրդանշող ոսկե ֆոնին սև արծիվը հանդիսանում է Չեխիայի և Լիխտենշտեյնի պետական զինանշանների բաղադրիչ, բայց Լեհաստանի սիմվոլներից բացակայում է։
Անգամ «լիբերալ» Եվրոպան այդ աստիճան չի ուրանում իր պատմությունը, որքան Փաշինյանը։ ԵՄ գնալու մասին կտեր տալուց առաջ չէր խանգարի մի քիչ ուսումնասիրել եվրոպական քաղաքակրթությունն իր ողջ դրսևորումներով»,-գրել է նա։
Լրահոս
- Երևանի կենդանաբանական այգին պատրաստվում է ամռանը 22:00 18 Մարտ 2025
- Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը 21:56 18 Մարտ 2025
- Պուտինն ու Թրամփը քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման հնարավորությունը 21:38 18 Մարտ 2025
- Ադրբեջանի ՊՆ-ն դարձյալ ապատեղեկատվություն է տարածել 21:22 18 Մարտ 2025
- Ստորագրվել է «Դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը 21:00 18 Մարտ 2025
- Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Վաղարշապատի համայնքապետի դեմ 20:45 18 Մարտ 2025
- ՀՀ-ն արժանի է դրվատանքի, Ադրբեջանը պետք է օգտվի խաղաղության հնարավորությունից. Եվրախորհրդարանի պատգամավորներ 20:30 18 Մարտ 2025
- Բուլղարիան ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցությունների ավարտը 20:13 18 Մարտ 2025
- Նիկոլ Փաշինյանի վարչակազմը ի վիճակի չէ ապահովել կայուն խաղաղություն․ Դանիելյան 20:00 18 Մարտ 2025
- ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են մետրոպոլիտենի զարգացման և ընդլայնման ռազմավարական ծրագրերը 19:46 18 Մարտ 2025
- Հակակոռուպցիոն դատարանում հնարավորություն կլինի միավորել տարբեր դատավորների վարույթում գտնվող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման փոխկապակցված գործերը 19:32 18 Մարտ 2025
- Կսահմանվեն նախադպրոցական, հանրակրթական, արտադպրոցական ոլորտի գործունեության իրավական, կազմակերպչական, արտադպրոցական կրթության ֆինանսական հիմքերը 19:18 18 Մարտ 2025
- ԱԽ քարտուղարը Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահին ներկայացրել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումները 19:05 18 Մարտ 2025
- Ավագ դպրոցների շրջանավարտների 52,3%-ն ընդունվել է բուհեր 18:50 18 Մարտ 2025
- Կյանքից հեռացել է Ֆիլիպ Կիրկորովի հայրը 18:38 18 Մարտ 2025
- Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստները Եվրոպայի անհատական առաջնությունում 18:26 18 Մարտ 2025
- Լոռիում 17-ամյա տղայի մարմին է հայտնաբերվել 18:12 18 Մարտ 2025
- 2023-2024 ուսումնական տարում դպրոցներ է մուտք գործել շուրջ 3300 նոր ուսուցիչ 17:59 18 Մարտ 2025
- Հայաստանը և Ադրբեջանը հայտարարել են պատմական խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին. Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար 17:48 18 Մարտ 2025
- Շվեյցարիան վերահաստատում է իր հավատարմությունը հումանիտար երկխոսությանը. Վարդան Օսկանյան 17:35 18 Մարտ 2025
Փոխկապակցված նորություններ
-
20:30 18 Մարտ 2025 ՀՀ-ն արժանի է դրվատանքի, Ադրբեջանը պետք է օգտվի խաղաղության հնարավորությունից. Եվրախորհրդարանի պատգամավորներ ՀՀ-ն արժանի է դրվատանքի, Ադրբեջանը պետք է օգտվի խաղաղության հնարավորությունից. Եվրախորհրդարանի պատգամավորներ
-
20:13 18 Մարտ 2025 Բուլղարիան ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցությունների ավարտը Բուլղարիան ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցությունների ավարտը
-
20:00 18 Մարտ 2025 Նիկոլ Փաշինյանի վարչակազմը ի վիճակի չէ ապահովել կայուն խաղաղություն․ Դանիելյան Նիկոլ Փաշինյանի վարչակազմը ի վիճակի չէ ապահովել կայուն խաղաղություն․ Դանիելյան
Տնտեսություն
-
12:43 18 Մարտ 2025 Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Պուշկինի թունելը հոսանքազրկվել է
-
16:30 18 Մարտ 2025 Գազամատակարարման պլանային դադարեցում` Վանաձորի մի շարք թաղամասերում Գազամատակարարման պլանային դադարեցում` Վանաձորի մի շարք թաղամասերում
-
10:51 18 Մարտ 2025 Քաղաքացու և բիզնեսի վրա ֆինանսական ճնշումն ահագնանում է Քաղաքացու և բիզնեսի վրա ֆինանսական ճնշումն ահագնանում է
Հասարակություն
-
22:00 18 Մարտ 2025 Երևանի կենդանաբանական այգին պատրաստվում է ամռանը Երևանի կենդանաբանական այգին պատրաստվում է ամռանը
-
21:00 18 Մարտ 2025 Ստորագրվել է «Դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը Ստորագրվել է «Դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը
-
20:45 18 Մարտ 2025 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Վաղարշապատի համայնքապետի դեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Վաղարշապատի համայնքապետի դեմ