- Պուտինն ու Թրամփը քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման հնարավորությունը
- Ադրբեջանի ՊՆ-ն դարձյալ ապատեղեկատվություն է տարածել
- Ստորագրվել է «Դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը
- Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Վաղարշապատի համայնքապետի դեմ
- ՀՀ-ն արժանի է դրվատանքի, Ադրբեջանը պետք է օգտվի խաղաղության հնարավորությունից. Եվրախորհրդարանի պատգամավորներ
- Բուլղարիան ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցությունների ավարտը
- Նիկոլ Փաշինյանի վարչակազմը ի վիճակի չէ ապահովել կայուն խաղաղություն․ Դանիելյան
- ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են մետրոպոլիտենի զարգացման և ընդլայնման ռազմավարական ծրագրերը
- Հակակոռուպցիոն դատարանում հնարավորություն կլինի միավորել տարբեր դատավորների վարույթում գտնվող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման փոխկապակցված գործերը
- Կսահմանվեն նախադպրոցական, հանրակրթական, արտադպրոցական ոլորտի գործունեության իրավական, կազմակերպչական, արտադպրոցական կրթության ֆինանսական հիմքերը
Թանգարանները տարատեսակ միջոցառումներով միացել են Սուրբ Սարգսի տոնի տոնակատարություններին
14:48 14 Փետրվար 2025Հայաստանյան թանգարանները տարատեսակ միջոցառումներով միացել են Սուրբ Սարգսի տոնի տոնակատարություններին։ Փետրվարի 15-ին ժամը 13։00-ին տասը հաջողակ զույգ կայցելի Հայաստանի պատմության թանգարան, որտեղ ամենասիրված զույգերից մեկը` դերասան Ներսես Ավետիսյանը և լուսանկարիչ Լիլիթ Յունի Ղազարյանը հատուկ շրջայց կանցկացնեն «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» միջազգային բացառիկ ցուցադրության սրահում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 15-ին ժամը 14:00-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում ևս կնշեն Սուրբ Սարգսի տոնը սիրո և արվեստի մթնոլորտում։ Միջոցառման ընթացքում կներկայացվի Մարտիրոս Սարյանի և նրա կնոջ՝ Լուսիկի, ջերմ ու հուզիչ սիրո պատմությունը, կընթերցվեն նրանց սիրային նամակները։
Փետրվարի 15-ին ժամը 15:00-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կանցկացվի «Սուրբ Սարգսի պատկերները հայ միջնադարյան արվեստում» թեմայով դասախոսությանը։ Բանախոսն արվեստագիտության թեկնածու, դոցենտ Քնարիկ Ավետիսյանն է։ Մինչ փետրվարի 16-ը Հայաստանի ազգային պատկերասրահի Հայ հին և միջնադարյան արվեստի սրահներում կցուցադրվի 19-րդ դարի անհայտ հայ նկարչի «Սուրբ Սարգիս» սրբապատկերը: Կտավում պատկերված են հայոց եկեղեցու ամենասիրելի սրբերից մեկը` Սարգիս զորավարը, և նրա որդին` Մարտիրոսը, որոնք 14 զինվորների հետ նահատակվել են հանուն քրիստոնեության: Նկարն Ազգային պատկերասրահ է բերվել Աշտարակի Կարմրավոր եկեղեցուց, որտեղ պահպանվել է նաև Սուրբ Սարգսին պատկերող 7-րդ դարի որմնանկար:
Հայաստանի փայտարվեստի թանգարանում նույնպես կանցկացվեն միջոցառումներ՝ վարպետաց դասեր՝ թելից ճակատնոցի կամ թևնոցի պատրաստման թեմատիկայով։ Կգործի նաև սիրային ֆոտոզոնա։
Փետրվարի 15-ին Գրականության և արվեստի թանգարանն ի նշանավորումն մեծանուն քնարերգու Վահան Տերյանի ծննդյան 140-ամյակի՝ գեղեցիկ անակնկալ է պատրաստել սիրահարների համար։ Թանգարանում դրված տուփից հանելով բացիկը՝ այցելուները հնարավորություն կունենան տերյանական բառերով սիրային խոստովանություն կարդալ ձեր սիրելիի համար։
Նախատեսված են միջոցառումներ նաև այլ մշակութային հաստատություններում։
Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի հիշատակության օրը հայ եկեղեցու տոներից է: Այն ընդունված է նշել թե' եկեղեցական ծիսակարգով ու աղոթքներով, թե' աշխարհիկ ավանդույթների համաձայն: Տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց ապագա ընտրյալի հայտնությունը երազում: Սովորույթներից է նաև փոխինձով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին: Ըստ ավանդույթի` եթե Սուրբ Սարգիսը հրեշտակների ուղեկցությամբ անցնում է և ալյուրի կամ փոխինձի վրա թողնում ձիու պայտի հետքը, ապա այդ տարի իրականանում են երազանքները: Երիտասարդներն այդ օրը միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Տոնի առթիվ Սուրբ Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է պատարագ և կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:
Լրահոս
- Պուտինն ու Թրամփը քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման հնարավորությունը 21:38 18 Մարտ 2025
- Ադրբեջանի ՊՆ-ն դարձյալ ապատեղեկատվություն է տարածել 21:22 18 Մարտ 2025
- Ստորագրվել է «Դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը 21:00 18 Մարտ 2025
- Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Վաղարշապատի համայնքապետի դեմ 20:45 18 Մարտ 2025
- ՀՀ-ն արժանի է դրվատանքի, Ադրբեջանը պետք է օգտվի խաղաղության հնարավորությունից. Եվրախորհրդարանի պատգամավորներ 20:30 18 Մարտ 2025
- Բուլղարիան ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցությունների ավարտը 20:13 18 Մարտ 2025
- Նիկոլ Փաշինյանի վարչակազմը ի վիճակի չէ ապահովել կայուն խաղաղություն․ Դանիելյան 20:00 18 Մարտ 2025
- ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են մետրոպոլիտենի զարգացման և ընդլայնման ռազմավարական ծրագրերը 19:46 18 Մարտ 2025
- Հակակոռուպցիոն դատարանում հնարավորություն կլինի միավորել տարբեր դատավորների վարույթում գտնվող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման փոխկապակցված գործերը 19:32 18 Մարտ 2025
- Կսահմանվեն նախադպրոցական, հանրակրթական, արտադպրոցական ոլորտի գործունեության իրավական, կազմակերպչական, արտադպրոցական կրթության ֆինանսական հիմքերը 19:18 18 Մարտ 2025
- ԱԽ քարտուղարը Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահին ներկայացրել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումները 19:05 18 Մարտ 2025
- Ավագ դպրոցների շրջանավարտների 52,3%-ն ընդունվել է բուհեր 18:50 18 Մարտ 2025
- Կյանքից հեռացել է Ֆիլիպ Կիրկորովի հայրը 18:38 18 Մարտ 2025
- Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստները Եվրոպայի անհատական առաջնությունում 18:26 18 Մարտ 2025
- Լոռիում 17-ամյա տղայի մարմին է հայտնաբերվել 18:12 18 Մարտ 2025
- 2023-2024 ուսումնական տարում դպրոցներ է մուտք գործել շուրջ 3300 նոր ուսուցիչ 17:59 18 Մարտ 2025
- Հայաստանը և Ադրբեջանը հայտարարել են պատմական խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին. Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար 17:48 18 Մարտ 2025
- Շվեյցարիան վերահաստատում է իր հավատարմությունը հումանիտար երկխոսությանը. Վարդան Օսկանյան 17:35 18 Մարտ 2025
- ՀՀ ԱԳ փոխնախարարը և Օնդրժեյ Բենեշիկը անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարներին 17:23 18 Մարտ 2025
- Ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է. Ադրբեջանի ԱԳՆ 17:10 18 Մարտ 2025
Փոխկապակցված նորություններ
-
12:19 9 Մարտ 2025 Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ Ռաֆո Սարգսյանը Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ Ռաֆո Սարգսյանը
-
14:59 8 Մարտ 2025 Եվգենի Պետրոսյանը ներքին արյունահոսությամբ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք Եվգենի Պետրոսյանը ներքին արյունահոսությամբ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք
-
12:49 3 Մարտ 2025 Արտաշես Մխիթարյանն ազատվել է Երևանի դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնից Արտաշես Մխիթարյանն ազատվել է Երևանի դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնից
Աշխարհ
-
19:00 17 Դեկտեմբեր 2024 Ստիպված ենք լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի և նրա դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար․ Պուտին Ստիպված ենք լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի և նրա դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար․ Պուտին
-
13:43 10 Նոյեմբեր 2024 Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային գրոհ է իրականացրել Մոսկվայի վրա Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային գրոհ է իրականացրել Մոսկվայի վրա
-
22:27 20 Մայիս 2023 Խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել 243,8 տոննա մարդասիրական օգնություն Խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել 243,8 տոննա մարդասիրական օգնություն