20:11:42 12°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վարչախումբը նոր օրակարգ է առաջ բերում՝ մոռացության տալ Հայոց ցեղասպանությունը․ «Հայաքվե»

    18:40 10 Փետրվար 2025

    «Հայաքվե» նախաձեռնության հրապարակումը․

    «Վարչախումբը նոր օրակարգ է առաջ բերում՝ մոռացության տալ Հայոց ցեղասպանությունը:

    Մի կողմից չքմեղանում են, իբր ո՞վ է կասկածի տակ առնում Ցեղասպանության իրողությունը, մյուս կողմից անում են հայտարարություններ, որոնք ջուր են լցնում թուրքական ժխտողականության ջրաղացին։

    Ի՞նչ է տեղի ունենում։ Ինչու՞ և ինչպե՞ս են նսեմացնում Հայոց ցեղասպանության նշանակությունը։ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար դեռ 1992 թվականից դրել է մի շարք նախապայմաններ, որոնցից մեկը հրաժարումն է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը արտաքին քաղաքական առաջնահերթություն դարձնելուց։ Եվ թեև գործող վարչախումբը քանիցս հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորում է առանց նախապայմանների հիմքի վրա, իրականում կատարել է Թուրքիայի բոլոր նախապայմանները։

    Եվ ավելին։ Թուրքիան Հայաստանից պաշտոնապես չի պահանջել ժխտել, հերքել կամ մոռացության տալ Հայոց ցեղասպանության եղելությունը։ Իսկ գործող վարչախումբն այս հարցում իր պլաններն ուղղակի գերակատարում է»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ