- Բուլղարիան ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցությունների ավարտը
- Նիկոլ Փաշինյանի վարչակազմը ի վիճակի չէ ապահովել կայուն խաղաղություն․ Դանիելյան
- ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են մետրոպոլիտենի զարգացման և ընդլայնման ռազմավարական ծրագրերը
- Հակակոռուպցիոն դատարանում հնարավորություն կլինի միավորել տարբեր դատավորների վարույթում գտնվող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման փոխկապակցված գործերը
- Կսահմանվեն նախադպրոցական, հանրակրթական, արտադպրոցական ոլորտի գործունեության իրավական, կազմակերպչական, արտադպրոցական կրթության ֆինանսական հիմքերը
- ԱԽ քարտուղարը Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահին ներկայացրել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումները
- Ավագ դպրոցների շրջանավարտների 52,3%-ն ընդունվել է բուհեր
- Կյանքից հեռացել է Ֆիլիպ Կիրկորովի հայրը
- Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստները Եվրոպայի անհատական առաջնությունում
- Լոռիում 17-ամյա տղայի մարմին է հայտնաբերվել
Նիկոլը և իր կառավարությունը, բացի Արցախը հանձնելուց, հազարավոր զոհեր տալուց՝ ոտնատակ են տվել նաև հարգանքի ինստիտուտը
21:09 10 Փետրվար 2025ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը գրել է․
«Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակները, տարիների ընթացքում Հայոց Բանակի և ուժային այլ կառույցների զարգացումը հայ հասարակության մեջ գեներալների մի աստղաբույլ էր ձևավորել: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ մեր ժողովրդի մեծ մասը, անկախ անհատական վերաբերմունքից, հավաքական իմաստով միշտ դրական վերաբերմունք է ունեցել գեներալի կոչումը կրող հրամանատարների նկատմամբ: Գեներալներին պատվով ու հարգանքով էին վերաբերվում ամեն տեղ: Նրանք մեր բանակի հաջողությունների գլխավոր մարմնավորողներն էին: Ինչպիսի միջավայրում էլ լինեին՝ պատշաճ ուշադրության էին արժանանում: Կարծում եմ, որ պետությունն ու ժողովուրդը արժանին էին մատուցում բանակի գեներալներին՝ տարիների վաստակի, մարտական ուղու և անբասիր ծառայության համար: Կային, իհարկե, որոշ գեներալների անվան շուրջ հյուսված բամբասանքներ, ասեկոսեներ, պատերի տակի զրույցներ, սակայն դրանք չէին ստվերում Հայոց Բանակի գեներալի՝ հավաքական դրական կերպարը:
Եթե ասենք, որ նրանք անսխալական, անբիծ ու անթերի էին ամեն ինչում՝ իհարկե սխալված կլինեինք: Ոչ ոք, ոչ մի ոլորտում այդպիսին չի ու չի կարող լինել: Սակայն դարերով սեփական պետությունն ու բանակը չունեցած ժողովրդի համար հաղթանակած բանակի գեներալները յուրատեսակ հպարտության և ուժի խորհրդանիշներ էին: Այդպիսին էր ընկալումը նաև աշխարհում, և հատկապես հայկական սփյուռքում:
2018թ. իշխանափոխությունը, քայլ առ քայլ, հետևողականորեն փոխեց վերաբերմունքը դեպի գեներալական կազմը: Փորձեցի որևէ երկրի պատմության մեջ գտնել այնպիսի ժամանակահատված, որտեղ մեծ թվով գեներալ ենթարկված լինեին քրեական պատասխանատվության, պետական հակաքարոզչության և հանրային պարսավանքի՝ չգտա:
Չգիտեմ, թե ինչո՞վ է դա պայմանավորված, բայց ինքը՝ երևույթը, մեր կյանքում բացասական է ու մտահոգիչ:
Ներազգային ավանդույթները քարուքանդ անող վայրի լիբերալիզմը փչացրեց մեր հասարակության համար շատ կարևոր՝ ներքին հարգանքի ինստիտուտը: Ակնառու օրինակներից մեկը գեներալների նկատմամաբ հարգանքի ոտնահարումն էր: Սակայն այն միակ օրինակը չէ: Ի՞նչ ձևավորված վեաբերմունք կա այսօր գիտնականի նկատմամբ, ուսուցչի նկատմամբ, մտավորականի նկատմամբ, գործարարի նկատմամբ, բժշկի նկատմամբ, տարիների վաստակ ունեցող քաղաքական գործիչների նկատմամբ և այլն: Ցավոք՝ հիմնականում անտարբեր կամ վատ: Երբ հասարակության մեծ մասին թվում է, թե իրեն տրված իրավունքներն անսահմանափակ են և չունի ոչ մի պարտավորություն, երբ որևէ հայտնի մարդու անհիմն վիրավորելը դառնում է սովորական երևույթ, երբ ուսուցիչ-դաստիարակը սկսում է զգուշանալ աշակերտից կամ նրա կրթական ցածր ցենզ ունեցող ծնողից, իսկ փող աշխատելը դառնում է քաղաքացու միակ նպատակն ու երազանքը՝ այդ հասարակություններն ապագա չեն ունենում:
Նախկին նախագահների օրոք կառավարությունները գիտակցում էին, որ հասարակությանը տարբեր ոլորտներում հեղինակություններ են պետք, միավորող միտք է պետք, իրենց ոլորտներում վաստակ ունեցող մարդկանց նկատմամբ հանրային հարգանք և պետական ուշադրություն է պետք:
Նիկոլը և իր կառավարությունը, բացի հազարամյա հայկական Արցախը հանձնելուց, հազարավոր զոհեր տալուց՝ ոտնատակ են տվել նաև հարգանքի ինստիտուտը: Իսկ երբ ասում են, որ օրենքի առջև բոլորը հավասար են, ապա այն դրսևորվում է հիմնականում իշխանության հետ կապ չունեցող մարդկանց պարագայում:
ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների ղեկավարների նկատմամբ հարուցված գործերով ոչինչ չեմ ցանկանում ասել՝ այն թողնելով Նիկոլի պարտության պատճառները գեներալների ու զինվորականների վրա կարող դատական համակարգին: Սակայն փաստ է մի բան․ գեներալներին դատող պետության մեջ հասարակությունն այլևս անտարբեր է: Երկու գեներալներ ապօրինի դատվում են Բաքվում, մյուս գեներալների զգալի մասը կամ կալանքի տակ են, կամ լքել են երկիրը, կամ անցել և անցնում են տարբեր գործերով: Մյուս՝ գործող մասն էլ ուշադիր հետևում է այսպես պետության ջլատմանը, որովհետև իրենք էլ լավ գիտեն, որ քանի դեռ իշխանությունը պատկանում է երկիր հանձնողին՝ գեներալ լինելը մեղմ ասած ոչինչ չի նշանակում:
Անչափ շատ գործ կա անելու այս երկրում՝ յուրաքանչյուր ոլորտում»:
Լրահոս
- Բուլղարիան ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցությունների ավարտը 20:13 18 Մարտ 2025
- Նիկոլ Փաշինյանի վարչակազմը ի վիճակի չէ ապահովել կայուն խաղաղություն․ Դանիելյան 20:00 18 Մարտ 2025
- ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են մետրոպոլիտենի զարգացման և ընդլայնման ռազմավարական ծրագրերը 19:46 18 Մարտ 2025
- Հակակոռուպցիոն դատարանում հնարավորություն կլինի միավորել տարբեր դատավորների վարույթում գտնվող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման փոխկապակցված գործերը 19:32 18 Մարտ 2025
- Կսահմանվեն նախադպրոցական, հանրակրթական, արտադպրոցական ոլորտի գործունեության իրավական, կազմակերպչական, արտադպրոցական կրթության ֆինանսական հիմքերը 19:18 18 Մարտ 2025
- ԱԽ քարտուղարը Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահին ներկայացրել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումները 19:05 18 Մարտ 2025
- Ավագ դպրոցների շրջանավարտների 52,3%-ն ընդունվել է բուհեր 18:50 18 Մարտ 2025
- Կյանքից հեռացել է Ֆիլիպ Կիրկորովի հայրը 18:38 18 Մարտ 2025
- Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստները Եվրոպայի անհատական առաջնությունում 18:26 18 Մարտ 2025
- Լոռիում 17-ամյա տղայի մարմին է հայտնաբերվել 18:12 18 Մարտ 2025
- 2023-2024 ուսումնական տարում դպրոցներ է մուտք գործել շուրջ 3300 նոր ուսուցիչ 17:59 18 Մարտ 2025
- Հայաստանը և Ադրբեջանը հայտարարել են պատմական խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին. Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար 17:48 18 Մարտ 2025
- Շվեյցարիան վերահաստատում է իր հավատարմությունը հումանիտար երկխոսությանը. Վարդան Օսկանյան 17:35 18 Մարտ 2025
- ՀՀ ԱԳ փոխնախարարը և Օնդրժեյ Բենեշիկը անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարներին 17:23 18 Մարտ 2025
- Ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է. Ադրբեջանի ԱԳՆ 17:10 18 Մարտ 2025
- Մոսկվայի, Բաքվի և Երևանի եռակողմ աշխատանքային խումբը չի փակվել. Ալեքսեյ Օվերչուկ 16:57 18 Մարտ 2025
- Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը Թուրքիայում կմասնակցեն Աշխարհի գավաթի երրորդ փուլին 16:53 18 Մարտ 2025
- Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 17-18-ը 16:41 18 Մարտ 2025
- Գազամատակարարման պլանային դադարեցում` Վանաձորի մի շարք թաղամասերում 16:30 18 Մարտ 2025
- Սպիտակ տունը հայտնել է, թե ինչ կարող են քննարկել Պուտինն ու Թրամփը 16:21 18 Մարտ 2025
Փոխկապակցված նորություններ
-
12:07 18 Մարտ 2025 Սպիտակ Տան որոշումը չափազանց կարևոր ցուցիչ է Թրամփի վարչակազմի հարավկովկասյան քաղաքականության ընկալման տեսանկյունից Սպիտակ Տան որոշումը չափազանց կարևոր ցուցիչ է Թրամփի վարչակազմի հարավկովկասյան քաղաքականության ընկալման տեսանկյունից
-
11:47 17 Մարտ 2025 Հերթական գաղտնիքը՝ սեփական ժողովրդից․ Խաչատրյան Հերթական գաղտնիքը՝ սեփական ժողովրդից․ Խաչատրյան
-
11:35 17 Մարտ 2025 Փաշինյանի ասածը հիմնազուրկ է եւ չփաստարկված, ինչը ստիպված է փաստել անգամ ՀՀ Քննչական կոմիտեն. Գեղամ Մանուկյան Փաշինյանի ասածը հիմնազուրկ է եւ չփաստարկված, ինչը ստիպված է փաստել անգամ ՀՀ Քննչական կոմիտեն. Գեղամ Մանուկյան
Միջազգային լուրեր
-
16:57 18 Մարտ 2025 Մոսկվայի, Բաքվի և Երևանի եռակողմ աշխատանքային խումբը չի փակվել. Ալեքսեյ Օվերչուկ Մոսկվայի, Բաքվի և Երևանի եռակողմ աշխատանքային խումբը չի փակվել. Ալեքսեյ Օվերչուկ
-
17:10 18 Մարտ 2025 Ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է. Ադրբեջանի ԱԳՆ Ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է. Ադրբեջանի ԱԳՆ
-
16:21 18 Մարտ 2025 Սպիտակ տունը հայտնել է, թե ինչ կարող են քննարկել Պուտինն ու Թրամփը Սպիտակ տունը հայտնել է, թե ինչ կարող են քննարկել Պուտինն ու Թրամփը
Տնտեսություն
-
12:43 18 Մարտ 2025 Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Պուշկինի թունելը հոսանքազրկվել է
-
16:30 18 Մարտ 2025 Գազամատակարարման պլանային դադարեցում` Վանաձորի մի շարք թաղամասերում Գազամատակարարման պլանային դադարեցում` Վանաձորի մի շարք թաղամասերում
-
10:51 18 Մարտ 2025 Քաղաքացու և բիզնեսի վրա ֆինանսական ճնշումն ահագնանում է Քաղաքացու և բիզնեսի վրա ֆինանսական ճնշումն ահագնանում է