13:15:28 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայտնի են Մ17 և Մ19 տարեկանների՝ Հայաստանի հավաքականների մրցակիցները Եվրոպայի առաջնության որակավորման փուլում

    14:10 5 Դեկտեմբեր 2024

    Դեկտեմբերի 5-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2025/26 առաջնության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:

     

    Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

    Հայաստանի հավաքականն ընդգրկվեց 12-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Նորվեգիայի, Գերմանիայի և Կոսովոյի հավաքականները:

    Մրցաշարի խաղացանկը և անցկացման վայրը կհաստատվեն ավելի ուշ:

    Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2025/26 առաջնության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը ևս կայացել է:

    Հայաստանի հավաքականն ընդգրկվեց 11-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Հյուսիսային Իռլանդիայի, Ֆինլանդիայի և Կիպրոսի ընտրանիները:

    Մրցաշարի խաղացանկը և անցկացման վայրը կհաստատվեն ավելի ուշ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս