- ՌԴ-ն և ԱՄՆ-ն խնդիրները լուծելու են երկխոսության միջոցով, խոսելու են խաղաղության, ոչ թե պատերшզմի մասին. Կրեմլ
- Դիլիջանի տներից մեկում հրդեհ է բռնկվել
- Կյանքն ինձ համար այլևս դարձել էր տառապանք, և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես. կյանքից հեռացել է Ավետիք Իշխանյանը
- Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան, Ford Fusion-ը և Mazda-ն․ կա վիրավոր
- Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում փորձարկվելու է էլեկտրական շչակ
- Երևանում բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին և «Մակարով» տեսակի ատրճանակ
- Առավոտյան Բակո Սահակիչի հետ «զրույցով» արթնացա: Եկել էր, փաթաթվեցինք, ասեց` «Լևոն Գենրիխովիչն էլ հեսա կգա». Աբրահամյան
- Որպես սեփականություն Հայաստանի Հանրապետության է փոխանցվել ապօրինի ձեռքբերված «RANGE ROVER» մակնիշի տրանսպորտային միջոց
- Ուկրաինան պետք է որոշի, թե ով է նստելու բանակցությունների սեղանի շուրջ. Զելենսկի
- Մակրոնը եվրոպացի առաջնորդների հետ կքննարկի Թրամփի գործողությունները
Տրանսպորտի սակագինը չի դառնում 300 դրամ, այն միջինում լինելու է 150.5 դրամ. Արմեն Գալջյան
09:16 13 Հունվար 2025Տրանսպորտի սակագինը չի դառնում 300 դրամ, այն միջինում լինելու է 150.5 դրամ. Արմեն Գալջյան
Տրանսպորտի սակագինը չի դառնում 300 դրամ, այն միջինում լինելու է 150.5 դրամ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը:
«Երկար, բայց կարևոր.
Տրանսպորտի սակագինը չի դառնում 300 դրամ, այն միջինում լինելու է 150.5 դրամ:
Քանի որ շատ եմ տեսնում կարծիքներ, թե ինչու եք այսքան բարդացնում, բոլորի համար դարձրեք 150 դրամ, ապա պետք է հաշվի առնել, որ այդ դեպքում կստացվեր, որ օրինակ օրը 4 անգամ երթևեկող քաղաքացին վճարելու էր ամսական 13.200 դրամ, իսկ մեր առաջարկած տարբերակով կվճարի 8.800 դրամ:
Հիմա եկեք հասկանանք, թե ինչպես է սակագինը թվաբանական միջինում լինում 150.5 դրամ և ոչ թե 300:
Քանի որ շատերը պնդում են, թե ինչու եք միասնական տոմսային համակարգում շաբաթ և կիրակի օրերը հաշվում, մարդիկ այդ օրը տանն են, ուզում եմ Ձեզ ներկայացնել հետևյալ վիճակագրությունը.
Շաբաթ օրը ավտոբուսից և մետրոյից, միասին վերցրած, միջինում օգտվում է 245.000 ուղևոր, մի փոքր պակաս էլ կիրակի օրերին, ընդունենք այն կանխավարկածը, որ մարդը եթե գնում է A-B կետ, ապա պետք է վերադառնա, այդ դեպքում ստանում ենք միջինում 122.500 մարդ:
Հիմա, ովքե՞ր են ուրեմն այս մարդիկ և ինչո՞ւ պետք է շաբաթ և կիրակի օրերը չհաշվել, այն կարելի էր չհաշվել եթե այդ թիվը լիներ օրինակ 20.000 մարդ:
Հիմա.
աշխատանքային օրերին միջինում դեռևս արձանագրվում է 440.000 ուղևոր (մետրո+ավտոբուս) այն 122.500 մարդիկ նույն 440.000 ուղևորությունների 220.000 մարդկանց թվի մեջ են մտնում:
Այսինքն՝ ստացվում է, որ շաբաթ և կիրակի օրերին ընդհանուր առմամբ մարդիկ 2 անգամ նվազ են օգտվում հանրային տրանսպորտից, քան աշխատանքային օրերին:
Ի՞նչ է ստացվում այս դեպքում
Աշխատանքային օրեր ամսում՝ 22 օր:
Ոչ աշխատանքային օրեր ամսում՝ 8 օր:
Աշխատանքային օրերի ուղևորությունների քանակ՝ 2 ուղևորություն օրվա ընթացքում:
Ոչ աշխատանքային օրերի ուղևորությունները՝ 2 անգամ պակաս, այսինքն՝
2-ը բաժանած 2 = 1 ուղևորություն ոչ աշխատանքային օրվա ընթացքում
Ամսվա ընթացքում ընդհանուր ուղևորությունների քանակ.
Աշխատանքային օրերի համար.
22 x 2 = 44 ուղևորություն:
Ոչ աշխատանքային օրերի համար.
8 x 1 = 8 ուղևորություն:
Ընդհանուր ամսվա ընթացքում.
44 + 8 = 52 ուղևորություն:
Ստացվում է, որ հաշվի առնելով հանգստյան օրերի ավելի ցածր ինտենսիվությունը, մեկ ուղևորության միջին արժեքը ամսական փաթեթը գնելու դեպքում 8.800-ը բաժանած 52 = 169 դրամ:
Դեպք 1. Նշված տրամաբանությամբ ստացվում է, որ աշխատանքային օրերին 220,000 մարդկանց կեսից ավելին 122,500 մարդ օգտվում է տրանսպորտից 52 անգամ ամսվա ընթացքում հետևաբար ստացվում է, որ միջինում հանրային տրանսպորտից օգտվողների 55.7%-ի համար ուղեվարձը կկազմի ոչ ավելի, քան 169 դրամը։
Թոշակառուների դեպքում՝ 118 դրամ
Ուսանողի դեպքում` 144 դրամ
Դպրոցականի դեպքում` 135 դրամ:
Իսկ եթե մարդն օգտվում է օրվա մեջ 3 կամ 4 անգամ, ապա նույն բանաձևով համապատասխանաբար կլինի`
Դեպք 2. 3 անգամի դեպքում` 113 դրամ
Թոշակառուն` 79 դրամ
Ուսանող` 96 դրամ
Դպրոցական` 90 դրամ
Դեպք 3. 4 անգամի դեպքում` 84 դրամ
Թոշակառուն` 59 դրամ
Ուսանողը`71 դրամ
Դպրոցականը` 67 դրամ:
Կարևոր է նշել նաև, որ արտոնյալ խմբերի ներկայացուցիչների թիվը կազմում է մոտ 600.000 և եթե նույնիսկ այդ թվի մեջ լինեն մարդիկ, ովքեր միաժամանակ երկու տարբեր արտոնյալ խմբերի անդամ են, ապա այդ թիվը չի լինելու այնքան մեծ, որ էական ազդեցություն ունենա, հետևաբար բավականին մեծ թիվ են կազմելու 169 դրամից նվազ սակագներով օգտվողները:
Հաշվի առնելով արտոնյալների մեծ թիվը, կարելի է կանխատեսել, որ միջինում ուղևորների 50%-ը օգտվելու է արտոնություններից և ընդհանուր օգտվողների միջին գինը հասկանալու համար վերցնում ենք
Դեպք 2-րդը՝ 118+143+135=396/3=132 դրամ
մյուս 50%-ը օգտվում է 169 դրամով
132+169=301/2=150 դրամ:
Ստացվում է, որ տրանսպորտի սակագինը, որպես թվաբանական միջին լինելու է 150.5 դրամ, ոմանց մոտ կարող է լինել 150.5-ից ավել, ոմանց մոտ՝ պակաս։
Այստեղ կարող է հակափաստարկ հնչել, որ բոլորը ամսական փաթեթից չեն օգտվելու և շատերը կգնեն 10 անգամյան, բայց այդտեղ էլ կա մեկ այլ հակափաստարկ, որ կլինեն նաև երեք ամսվա փաթեթ գնողներ, որտեղ մեկ ուղևորության արժեքը միջինում ավելի մատչելի է, քան ամսական փաթեթի դեպքում և դրանց բալանսավորման արդյունքում հնարավոր է նորից միջին գինը կազմի 150.5 դրամ, հետևաբար այս բանաձևով հաշվարկ հնարավոր կլինի անել մի քանի ամիս անց, երբ կունենանք վիճակագրություն, թե որ փաթեթից քանի մարդ է օգտվել և, որ արտոնյալ խումբը որքան է կազմում:
Այս հաշվարկի մեջ դեռևս չկան տրոլեյբուսից օգտվողների և անվճար օգտվողների թվերը:
Հաշվարկը կարելի է իրականացնել ավելի խորը տվյալների հենքի վրա:
Այդ դեպքում կա՛մ առաջիկա ամիսների նոր համակարգի պայմաններում հնարավոր է որոշակի ուղևորների թվի աճ լինի, բայց այդ ցուցանիշների փոփոխությունները ընդամենը մի քանի դրամի տարբերություն կարող են տալ, և ոչ ավել:
Սա հատուկ նշում եմ, որպեսզի ընդդիմության կամ լրատվամիջոցների կողմից առաջ չքաշվի որևէ ոչ էական փաստարկ և փորձ արվի դրանով կասկածի տակ դնել վերոնշյալ տրամաբանությունը:
Հաշվարկը պարզ տվյալների վրա է հիմնված, որպեսզի քաղաքացիների համար հնարավորինս պարզ լինի, թե ինչպես պետք է կոտրել 300 դրամի կեղծ թեզը:
Բնականաբար, այս հաշվարկին կարող են առաջ քաշվել անհատական դեպքեր կամ ավելի քիչ օգտվողների դեպքերը: Այդ դեպքում էլ ունենք 2,100 դրամանոց փաթեթը, որը գործում է 30 օրում 10 ուղևորության հնարավորությամբ:
Թոշակառուների համար արժե 1,470 դրամ, այսինքն` մեկ ուղևորությունը` 147 դրամ:
Հանրային տրանսպորտը, այո՛, թանկանում է, քանի որ փոխվել է շարժակազմի գերակշիռ մասը, և պետք է այսօր ձևավորվի այն ֆինանսկան համակարգը, որը կապահովի առաջիկա 10 տարիներին կայուն տրանսպորտ ունենալու և հետագայում այն թարմացնելու հարցը:
Կա՞ն դեռևս խնդիրներ, այո դրանք բազմաթիվ են, զորօրինակ 44 երթուղու ինտենսիվությունը և նման շատ օրինակներ, դրանց ուղղությամբ ամեն օր տարվում են աշխատանքներ»,- պարզաբանել է Գալջյանը:
Լրահոս
- ՌԴ-ն և ԱՄՆ-ն խնդիրները լուծելու են երկխոսության միջոցով, խոսելու են խաղաղության, ոչ թե պատերшզմի մասին. Կրեմլ 14:37 16 Փետրվար 2025
- Դիլիջանի տներից մեկում հրդեհ է բռնկվել 13:34 16 Փետրվար 2025
- Կյանքն ինձ համար այլևս դարձել էր տառապանք, և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես. կյանքից հեռացել է Ավետիք Իշխանյանը 12:32 16 Փետրվար 2025
- Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան, Ford Fusion-ը և Mazda-ն․ կա վիրավոր 12:30 16 Փետրվար 2025
- Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում փորձարկվելու է էլեկտրական շչակ 11:41 16 Փետրվար 2025
- Երևանում բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին և «Մակարով» տեսակի ատրճանակ 11:35 16 Փետրվար 2025
- Առավոտյան Բակո Սահակիչի հետ «զրույցով» արթնացա: Եկել էր, փաթաթվեցինք, ասեց` «Լևոն Գենրիխովիչն էլ հեսա կգա». Աբրահամյան 11:00 16 Փետրվար 2025
- Ուկրաինան պետք է որոշի, թե ով է նստելու բանակցությունների սեղանի շուրջ. Զելենսկի 23:34 15 Փետրվար 2025
- Որպես սեփականություն Հայաստանի Հանրապետության է փոխանցվել ապօրինի ձեռքբերված «RANGE ROVER» մակնիշի տրանսպորտային միջոց 23:13 15 Փետրվար 2025
- Մակրոնը եվրոպացի առաջնորդների հետ կքննարկի Թրամփի գործողությունները 22:00 15 Փետրվար 2025
- 44-օրյա պատերազմից 5 տարի անց ԴՆԹ նույնականացմամբ գտնվել են եղբայրներ՝ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մարմինները 20:57 15 Փետրվար 2025
- Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը 20:41 15 Փետրվար 2025
- Բախվել են Toyota-ն և «ՎԱԶ 2101»-ը․փրկարարները, հատուկ տեխնիկայով են վիրավորներին դուրս բերել ավտոմեքենայից 20:04 15 Փետրվար 2025
- ԱՄՆ-ը մոտ ապագայում կարող է ավարտել Ուկրաինայի վերաբերյալ ծրագրի մշակումը 19:43 15 Փետրվար 2025
- Փաշինյանը Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի նախագահի հետ քննարկել է Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցությանն առնչվող հարցեր 19:26 15 Փետրվար 2025
- ԱՄՆ փոխնախագահի հերքումն՝ Ուկրաինա զnրք ուղարկելու մասին, ընդունել ենք ի գիտություն․ Պեսկով 19:13 15 Փետրվար 2025
- Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Մարտունի քաղաքում տեղի ունեցած պայթյունից 18:57 15 Փետրվար 2025
- Սուրեն Պապիկյանը կարճատև քննարկում է ունեցել Բուլղարիայի պաշտպանության նախարար Աթանաս Զապրյանովի հետ 18:44 15 Փետրվար 2025
- Ի՞նքն է իշխանությունը փոխանցել Փաշինյանին. Կարեն Կարապետյանի մեկնաբանությունը. Aravot.am 18:23 15 Փետրվար 2025
- Փաշինյանը Խորվաթիայի վարչապետի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության ընթացքը 18:08 15 Փետրվար 2025
Փոխկապակցված նորություններ
-
17:30 15 Փետրվար 2025 Նախարարը թերի տեղեկություն է տալիս. Հայաստանի պետական պարտքը 12.8 մլրդ դոլար է․ Hetq.am Նախարարը թերի տեղեկություն է տալիս. Հայաստանի պետական պարտքը 12.8 մլրդ դոլար է․ Hetq.am
-
10:50 15 Փետրվար 2025 «Փաստ». Գույքահարկով ևս գրպանում են մարդկանց «Փաստ». Գույքահարկով ևս գրպանում են մարդկանց
-
09:37 15 Փետրվար 2025 Նվազագույնը մի քանի տարով պետք է կասեցվի համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը. «Փաստ» Նվազագույնը մի քանի տարով պետք է կասեցվի համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը. «Փաստ»
Քաղաքականություն
-
19:26 15 Փետրվար 2025 Փաշինյանը Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի նախագահի հետ քննարկել է Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցությանն առնչվող հարցեր Փաշինյանը Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի նախագահի հետ քննարկել է Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցությանն առնչվող հարցեր
-
18:23 15 Փետրվար 2025 Ի՞նքն է իշխանությունը փոխանցել Փաշինյանին. Կարեն Կարապետյանի մեկնաբանությունը. Aravot.am Ի՞նքն է իշխանությունը փոխանցել Փաշինյանին. Կարեն Կարապետյանի մեկնաբանությունը. Aravot.am
-
18:08 15 Փետրվար 2025 Փաշինյանը Խորվաթիայի վարչապետի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության ընթացքը Փաշինյանը Խորվաթիայի վարչապետի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության ընթացքը
Աշխարհ
-
19:00 17 Դեկտեմբեր 2024 Ստիպված ենք լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի և նրա դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար․ Պուտին Ստիպված ենք լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի և նրա դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար․ Պուտին
-
13:43 10 Նոյեմբեր 2024 Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային գրոհ է իրականացրել Մոսկվայի վրա Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային գրոհ է իրականացրել Մոսկվայի վրա
-
22:27 20 Մայիս 2023 Խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել 243,8 տոննա մարդասիրական օգնություն Խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել 243,8 տոննա մարդասիրական օգնություն