21:28:16 12°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մոսկվա-Բաքու հարաբերությունների լարումը կանխատեսել էի դեռ 3 տարի առաջ. Նիկոլի օրոք մենք ոչ միայն չենք կարող օգտվել այս զարգացումներից, այլև այս խաղի մասն ենք՝ Ադրբեջանի կողմից. Աշոտյան

    18:46 8 Փետրվար 2025

    «5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

    «Ի՞նչ է կատարվում Ոուսաստան-Ադրբեջան հարաբերություններում, և ինչպե՞ս Հայաստանը կարող է օգտվել դրանից»:

    Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է.

    «Մոսկվա-Բաքու հարաբերությունների լարումը կանխատեսել էի դեռ 3 տարի առաջ։ Ակնհայտ էր, որ Ալիևն օգտագործելու է Նիկոլի հակառուսականությունը Մոսկվայից բարեհաճ վերաբերմունք և բոնուսներ ստանալու համար՝ հոգու խորքում ատելով Պուտինին նույնիսկ ավելի, քան Փաշինյանը։

    Ռուսական շրջանակները կուլ էին տվել այս խայծը, և փորձագիտական շրջանակներում նույնիսկ քննարկում էին Հայաստանը որպես ռազմավարական դաշնակից Ադրբեջանով փոխարինելու հեռանկարը։ Իրականում սա Էրդողանի քավորությամբ Ալիև-Փաշինյան համատեղ օպերացիան է Ռուսաստանին Հարավային Կովկասից վերջնական դուրս մղելու համար։

    Եթե 2015-ի նոյեմբերին ՌԴ նախագահը Սիրիայում թուրքերի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումն անվանեց «нож в спину», ապա Ալիևի պահվածքը Մոսկվայի հանդեպ հանգիստ կարող է կոչվել «удар ниже пояса»։

    Պատասխանիցս ակնհայտ է, որ Նիկոլի օրոք մենք ոչ միայն չենք կարող օգտվել այս զարգացումներից, այլև այս խաղի մասն ենք՝ Ադրբեջանի կողմից»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս