15:46:59 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԱՄՆ-ից սահմանային անվտանգության հատուկ թիմ կժամանի ՀՀ՝ ամրապնդելու անվտանգության ուղղությամբ համատեղ աշխատանքը. Բլինքեն

    23:35 14 Հունվար 2025

    Վաշինգտոնը Երևանի հետ համագործակցում է պաշտպանության ու անվտանգության ոլորտներում: Այս մասին այսօր ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրման ժամանակ ասաց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

     

    «Մասնավորապես, միտված ենք ամրապնդելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պաշտպանությունը իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,-նշեց նա:

     

    Բլինքենը տեղեկացրեց, որ հաջորդ շաբաթ ԱՄՆ-ից սահմանային անվտանգության հատուկ թիմ է ժամանելու Հայաստան՝ ամրապնդելու անվտանգության ուղղությամբ համատեղ աշխատանքը: Նրա խոսքով՝ կշարունակվի նաև Eagle Partner ձևաչափի շրջանակում համագործակցությունը:

     

    Նա նաև հավելեց, որ միտված են զարգացնել գործընկերային հարաբերությունները։

     

    «Դա դրական է երկու երկրների համար, և իհարկե՝ տարածաշրջանի, նույնիսկ տարածաշրջանի սահմաններից դուրս։ Այս կանոնադրությունը, որպես այդպիսին, վստահ եմ, կնպաստի ավելի դիմակայուն, խաղաղ, անվտանգ և անկախ Հարավային Կովկասի ստեղծմանը»,-նշեց նա:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ