21:56:19 12°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Դիլիջանի տներից մեկում հրդեհ է բռնկվել

    13:34 16 Փետրվար 2025

    Փետրվարի 15-ին՝ ժամը 21։55-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

     

    Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:35-ին, մարվել՝ փետրվարի 16-ին՝ ժամը 02:00-ին: Այրվել է չբնակեցված տուն (մոտ 195 քմ): Տուժածներ չկան։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս