11:19:26 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում դրական զարգացումներ եմ տեսնում․ Գևորգ Պապոյան

    15:02 6 Նոյեմբեր 2024

    Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դրական զարգացումներ է տեսնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում և կարծում է, որ երկու երկրները կստորագրեն խաղաղության պայմանագիր: 

     

    Պապոյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: 

     

    «Այն գործընթացը, որ հիմա կա Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ինձ մոտ տպավորություն է թողնում դրական իմաստով, որ մենք, այնուամենայնիվ, գնում ենք դրան ու ստորագրելու ենք խաղաղության պայմանագիր»,-ասաց Պապոյանը:

     

    Պայմանագրի ստորագրման ժամկետների հետ կապված Պապոյանը չցանկացավ որևէ բան ասել, սակայն շեշտեց, որ իր տպավորությամբ ընդհանուր զարգացումները դրական են: 

     

    «Ես տեսնում եմ, որ դրական զարգացումներ կան, և մենք գնում ենք դեպի խաղաղության պայմանագրի ստորագրման»,-նշեց նա:     

     

    Նախարարին այս առումով լավատեսության հիմք է տալի այն, որ կա խոսակցություն, քննարկում, խաղաղության պայմանագրի նախագծի տեքստերն են փոխանակում կողմերը, սահմանազատման գործընթացն է ընթանում: 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս