22:03:57 12°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մեր արտաքին քաղաքականության հիմնական նպատակներից է ՀՀ շուրջը կայուն անվտանգային մթնոլորտի ապահովումը

    10:56 8 Փետրվար 2025

    ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միջազգային հարաբերությունների նորվեգական ինստիտուտի ղեկավար և փորձագիտական կազմի հետ։

     

    Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի շուրջ ՀՀ ընկալումները, կայունության և խաղաղության հաստատման հնարավորությունները, ինչպես նաև այդ ճանապարհին առկա մարտահրավերները։

     

    ՀՀ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի համատեքստում անդրադարձ է կատարվել նոր՝ ամուր գործընկերությունների ձևավորման ուղղությամբ աշխատանքներին, այդ ուղղությամբ առկա ձեռքբերումներին։

     

    Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական նպատակներից է ՀՀ շուրջը կայուն անվտանգային մթնոլորտի ապահովումը՝ հիմնված պետականության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ անվերապահ հարգանքի վրա։   

     

    ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանել է ներկաներին հետաքրքրող այլ հարցերի։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս