21:10:03 12°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Երկու մաքսային միության անդամ լինել հնարավոր չէ. Եղոյանը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ առևտրի մասին

    16:32 11 Փետրվար 2025

    Երկու աթոռներին միաժամանակ հնարավոր չէ նստել, և այս ալեգորիայի մեջ երկու աթոռները ոչ թե առանձին պետություններ են, այլ մաքսային միություններ են: Այդ մասին Ազգային ժողովում ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի դիտարկմանը, որ երկու աթոռին միաժանակ չես նստի, և հարցին, թե Կառավարությունը վարժություն կատարե՞լ է՝ ինչ կլինի, եթե ՀՀ-ն ԵԱՏՄ-ից դուրս հայտնվի՝ ԵՄ չհասած:

    Եղոյանը հաստատեց՝ երկու մաքսային միության անդամ լինել հնարավոր չէ. «Ոչ միայն երկու մաքսային միությունների անդամ, այլև նույնիսկ ազատ առևտրի համաձանագիր էլ հնարավոր չէ ունենալ երկու մաքսային միությունների հետ. սա ակնհայտ է: Բայց սա չի նշանակում, որ մենք, որևէ մաքսային միության անդամ լինելով, մեր կապերը խզում ենք այդ մաքսային միությունից դուրս գտնվող աշխարհի հետ»:

    Անդրադառնալով Վրաստանի արտահանման թվերին՝ Եղոյանը նկատեց՝ Վրաստանն անցած տարի առևտրի 33 տոկոսն արել է ԱՊՀ երկրների հետ: Վրաստանի արտահանումը Հայաստան 9,4 տոկոս է կազմել, արտահանումը ԵՄ՝ 8,7 տոկոս:

    «Եթե այս թվերին անդրադառնանք, գուցե կարող ենք եզրակացության գալ, որ Վրաստանը շատ ավելի սերտ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, քան ԵՄ-ի հետ, բայց դա այդպես չէ, չէ՞, որովհետև այդ արտահանման մեջ կա կառուցվածք: Կա նաև ռազմավարական ապրանք. կան ապրանքներ, որոնք կարող ես մի շուկայից մյուսը տեղափոխել, և կան ապրանքներ, որ չես կարող մի շուկայից մյուսը տեղափոխել»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե մի օր ՀՀ-ն լքի ԵԱՏՄ-ն, ԵԱՏՄ-ի հետ պետք է անի մաքսով առևտուր:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս