- ՀՀ-ն արժանի է դրվատանքի, Ադրբեջանը պետք է օգտվի խաղաղության հնարավորությունից. Եվրախորհրդարանի պատգամավորներ
- Բուլղարիան ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցությունների ավարտը
- Նիկոլ Փաշինյանի վարչակազմը ի վիճակի չէ ապահովել կայուն խաղաղություն․ Դանիելյան
- ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են մետրոպոլիտենի զարգացման և ընդլայնման ռազմավարական ծրագրերը
- Հակակոռուպցիոն դատարանում հնարավորություն կլինի միավորել տարբեր դատավորների վարույթում գտնվող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման փոխկապակցված գործերը
- Կսահմանվեն նախադպրոցական, հանրակրթական, արտադպրոցական ոլորտի գործունեության իրավական, կազմակերպչական, արտադպրոցական կրթության ֆինանսական հիմքերը
- ԱԽ քարտուղարը Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահին ներկայացրել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումները
- Ավագ դպրոցների շրջանավարտների 52,3%-ն ընդունվել է բուհեր
- Կյանքից հեռացել է Ֆիլիպ Կիրկորովի հայրը
- Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստները Եվրոպայի անհատական առաջնությունում
Հայաստանը վարում է անիմաստ արտաքին քաղաքականություն
14:50 16 Հունվար 2025«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է.
«ԱՄՆ-Հայաստան ռազմավարական համագործակցության փաստաթուղթը ստորագրվեց այդ երկրի վարչակազմի փոփոխությունից 6 օր առաջ։
ԱՄՆ-Վրաստան ռազմավարական համագործակցության փաստաթուղթը ստորագրվել է 2009 թ-ի հունվարի 9-ին, իսկ հունվարի 20-ին արդեն պաշտոնապես նախագահ դարձավ Բարաք Օբաման։ Այսինքն՝ թուղթը ստորագրվեց վարչակազմի փոփոխությունից 11 օր առաջ։
Սա կարող է խոսել այն մասին, որ մեր տիպի երկրների համար ԱՄՆ-ում կա ավանդույթ. հեռացող վարչակազմերը ստորագրում են նման փաստաթուղթ՝ ի նշան համատեղ նախկին աշխատանքի։
Եթե Վրաստանի համար սա ժեստ էր Սահակաշվիլիի արկածախնդիր ու ընդգծված խելագար հակառուսականությանը, որը հանգեցրել էր տարածքային կորուստների և ՌԴ-ի հետ հարաբերությունների էական վատացմանը (այսինքն՝ ժեստ էր արդեն կայացած փաստին), ապա Հայաստանի պարագայում դա կարող է համարվել բոնուս՝ ապագա տարածքային կորուստների և ՌԴ-ի հետ հարաբերությունների էական սրման համար։
Պակաս կարևոր չէ, թե ով է փոխարինում փաստաթուղթ ստորագրած վարչակազմերին։ Դեմոկրատ Օբաման այլ թեմա է, հանրապետական Թրամփը՝ իր հեղափոխական հայացքներով՝ լրիվ այլ։
Թրամփը կարող է ընդհանրապես չհիշել այս փաստաթղթի մասին և կառուցել խիստ պրագմատիկ հարաբերություններ մեր տարածաշրջանում, կամ ընդհանրապես չկարևորել Հարավային Կովկասը։
Այդ դեպքում մեզ կմնան միայն տարածաշրջանային երկրների և Ռուսաստանի հետ վատացող հարաբերությունները։
Ըստ էության, Հայաստանը վարում է անիմաստ արտաքին քաղաքականություն։ ՀՀ արտաքին քաղաքականության նպատակը ոչ թե ՀՀ շահն է, այլ՝ իշխանության վերարտադրման շանսը՝ կոնսոլիդացնել մի ընտրազանգված, որը ցանկանում է հավատալ, թե այսուհետ ԱՄՆ-ն զորք կուղարկի թուրքերին ջարդելու, իսկ վաղը չէ մյուս օրը մենք ԵՄ անդամ ենք՝ բարձր սոցիալական նպաստներով։
Իմաստավորված արտաքին քաղաքականությունը այլ ժանր է։ Ճիշտ օրակարգ և ճիշտ խնդիրներ ձևակերպես՝ ՌԴ-ի հետ, ԵՄ-ի հետ, ԱՄՆ-ի հետ, կլինի տեսանելի արդյունք, բայց դրա համար սոլիդ իշխանություն է պետք։ Կարո՞ղ ես ԱՄՆ-ից բերել, ասենք, Հայաստանի հետպատերազմյան վերականգնման բազմամիլիարդանոց փաթեթ. դա այլ խոսակցություն է (ԱՄՆ-ը նման բազմաթիվ հաջողված փորձեր ունի), կարողանո՞ւմ ես Ռուսաստանից բերել նոր նախաձեռնություն, օրինակ՝ անվտանգության էական ապահովման, կամ ռազմատնտեսական համագործակցության, դա այլ խոսակցություն է, կարողանո՞ւմ ես ԵՄ-ից ստանալ տեխնոլոգիական վերազինման լուրջ աջակցության փաթեթ, դա ուրիշ բան։ Բայց այս իշխանությունը բացի դատարկ թղթերից ու իր հասարակության վրա սուտ հույսեր ծախելուց՝ այլ բան չի անում։
Մեր նորագույն պատմության մեջ մի լավ օրինակ կա ստրատեգիական որոշման. Իրան-Հայաստան գազամուղի կառուցումը (2006-2007)։ Բոլորը դեմ էին՝ ռուսները, ԵՄ-ը, ԱՄՆ-ը, թուրքերը։ Բայց գազամուղը կառուցվեց, որովհետև մեզ համար ուներ կենսական նշանակություն, ու բոլորը համակերպվեցին կամ նույնիսկ ողջունեցին՝ փաստը կատարվելուց հետո։
Բայց ցավոք, քարոզչությամբ սնվող հասարակություններին դատարկ թուղթը կարելի է ավելի լավ ներկայացնել, քան շոշափելի արդյունքը։ Այսօր, ագրեսիվ պետական քարոզչության ֆոնին, մեր հասարակությանն ավելի քան կարևոր է բացատրել նույնիսկ տարրական թվացող բաները։ Օրինակ այն, որ նոնսենս է, երբ առավոտյան Իրանից ակնկալում ես աջակցություն և պաշտպանություն՝ Սյունիքի վրա ադրբեջանաթուրքական հարձակման դեպքում, իսկ երեկոյան ստորագրում ես փաստաթուղթ, որի մեջ որպես միակ պրագմատիկ քայլ նախատեսված են նույն Իրանի դեմ արվելիք գործողությունները»,- գրել է նա:
Լրահոս
- ՀՀ-ն արժանի է դրվատանքի, Ադրբեջանը պետք է օգտվի խաղաղության հնարավորությունից. Եվրախորհրդարանի պատգամավորներ 20:30 18 Մարտ 2025
- Բուլղարիան ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցությունների ավարտը 20:13 18 Մարտ 2025
- Նիկոլ Փաշինյանի վարչակազմը ի վիճակի չէ ապահովել կայուն խաղաղություն․ Դանիելյան 20:00 18 Մարտ 2025
- ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են մետրոպոլիտենի զարգացման և ընդլայնման ռազմավարական ծրագրերը 19:46 18 Մարտ 2025
- Հակակոռուպցիոն դատարանում հնարավորություն կլինի միավորել տարբեր դատավորների վարույթում գտնվող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման փոխկապակցված գործերը 19:32 18 Մարտ 2025
- Կսահմանվեն նախադպրոցական, հանրակրթական, արտադպրոցական ոլորտի գործունեության իրավական, կազմակերպչական, արտադպրոցական կրթության ֆինանսական հիմքերը 19:18 18 Մարտ 2025
- ԱԽ քարտուղարը Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահին ներկայացրել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումները 19:05 18 Մարտ 2025
- Ավագ դպրոցների շրջանավարտների 52,3%-ն ընդունվել է բուհեր 18:50 18 Մարտ 2025
- Կյանքից հեռացել է Ֆիլիպ Կիրկորովի հայրը 18:38 18 Մարտ 2025
- Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստները Եվրոպայի անհատական առաջնությունում 18:26 18 Մարտ 2025
- Լոռիում 17-ամյա տղայի մարմին է հայտնաբերվել 18:12 18 Մարտ 2025
- 2023-2024 ուսումնական տարում դպրոցներ է մուտք գործել շուրջ 3300 նոր ուսուցիչ 17:59 18 Մարտ 2025
- Հայաստանը և Ադրբեջանը հայտարարել են պատմական խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին. Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար 17:48 18 Մարտ 2025
- Շվեյցարիան վերահաստատում է իր հավատարմությունը հումանիտար երկխոսությանը. Վարդան Օսկանյան 17:35 18 Մարտ 2025
- ՀՀ ԱԳ փոխնախարարը և Օնդրժեյ Բենեշիկը անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարներին 17:23 18 Մարտ 2025
- Ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է. Ադրբեջանի ԱԳՆ 17:10 18 Մարտ 2025
- Մոսկվայի, Բաքվի և Երևանի եռակողմ աշխատանքային խումբը չի փակվել. Ալեքսեյ Օվերչուկ 16:57 18 Մարտ 2025
- Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը Թուրքիայում կմասնակցեն Աշխարհի գավաթի երրորդ փուլին 16:53 18 Մարտ 2025
- Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 17-18-ը 16:41 18 Մարտ 2025
- Գազամատակարարման պլանային դադարեցում` Վանաձորի մի շարք թաղամասերում 16:30 18 Մարտ 2025
Փոխկապակցված նորություններ
-
10:16 17 Մարտ 2025 Կա հստակ ռիսկ, որ Նիկոլ Փաշինյանը մինչև ընտրությունները ՀՀ-ին կարող է մեծ վնաս տալ. Վահե Հովհաննիսյան Կա հստակ ռիսկ, որ Նիկոլ Փաշինյանը մինչև ընտրությունները ՀՀ-ին կարող է մեծ վնաս տալ. Վահե Հովհաննիսյան
-
17:49 13 Մարտ 2025 Հայաստանում տնտեսական ազատության հիմքերը չեն ամրացվում անկախ դատական համակարգով. Արմեն Աշոտյան Հայաստանում տնտեսական ազատության հիմքերը չեն ամրացվում անկախ դատական համակարգով. Արմեն Աշոտյան
-
12:32 6 Մարտ 2025 Բակո Սահակյանը և մյուսները Բաքվի բանտում ավելի ազատ են և անկախ, քան դուք՝ այստեղ. Օսկանյան Բակո Սահակյանը և մյուսները Բաքվի բանտում ավելի ազատ են և անկախ, քան դուք՝ այստեղ. Օսկանյան
Միջազգային լուրեր
-
16:57 18 Մարտ 2025 Մոսկվայի, Բաքվի և Երևանի եռակողմ աշխատանքային խումբը չի փակվել. Ալեքսեյ Օվերչուկ Մոսկվայի, Բաքվի և Երևանի եռակողմ աշխատանքային խումբը չի փակվել. Ալեքսեյ Օվերչուկ
-
17:10 18 Մարտ 2025 Ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է. Ադրբեջանի ԱԳՆ Ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է. Ադրբեջանի ԱԳՆ
-
16:21 18 Մարտ 2025 Սպիտակ տունը հայտնել է, թե ինչ կարող են քննարկել Պուտինն ու Թրամփը Սպիտակ տունը հայտնել է, թե ինչ կարող են քննարկել Պուտինն ու Թրամփը
Տնտեսություն
-
12:43 18 Մարտ 2025 Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Պուշկինի թունելը հոսանքազրկվել է
-
16:30 18 Մարտ 2025 Գազամատակարարման պլանային դադարեցում` Վանաձորի մի շարք թաղամասերում Գազամատակարարման պլանային դադարեցում` Վանաձորի մի շարք թաղամասերում
-
10:51 18 Մարտ 2025 Քաղաքացու և բիզնեսի վրա ֆինանսական ճնշումն ահագնանում է Քաղաքացու և բիզնեսի վրա ֆինանսական ճնշումն ահագնանում է