21:45:26 12°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Փյունիկի» նոր ղեկավարությունը որոշել է ՀՖՖ-ին համահունչ գործել

    17:52 14 Փետրվար 2025

    «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նոր ղեկավարությունը հայտարարություն է տարածել․

    ««Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նոր ղեկավարությունն իր ռազմավարական զարգացման հիմքում կարևորում է համագործակցությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) հետ։

    Այս շրջանակում տեղի է ունեցել հանդիպում ՀՖՖ ղեկավարության հետ, որի ընթացքում պայմանավորվել ենք համատեղ ուժերով նպաստել հայկական ֆուտբոլի զարգացմանը՝ միավորվելով ընդհանուր տեսլականի շուրջ։

    Մեր նպատակն է գործել փոխադարձ հարգանքի, կառուցողական երկխոսության և պրոֆեսիոնալիզմի սկզբունքներով՝ հանուն ակումբի, մեր երկրպագուների և հայկական ֆուտբոլի առաջընթացի։

    «Փյունիկ» ՖԱ ղեկավարություն»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս