20:18:47 12°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ժնևում Քոչարյանն ինձ ու Վազգեն Սարգսյանին ասաց, որ Հեյդար Ալիևն Արցախը Մեղրիով փոխելու առաջարկ է արել․ Վարդան Օսկանյան (տեսանյութ)

    17:20 9 Փետրվար 2025

    Մեր առջև ծառացած վտանգները մեծ են և շոշափելի։ Ժամանակներն արագ են անցնում, սերունդներ են փոխվում, անհրաժեշտ է հիշեցնել, թե որտեղ էինք և որտեղ ենք հիմա։ Այս մասին հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

    «Մինչև 2008 թվականը՝ իմ նախարարության 10 տարիները եղել են Հայաստանի վերելքի տարիները։ Սա ոչ-ոք հերքել չի կարող։ Ղարաբաղն իր հարակից տարածքներով եղել է փաստացի անկախ, Հայաստանի սահմանները եղել են անխոցելի, Մեղրին եղել է իր տեղում, ունեցել ենք հուսալի դաշնակիցներ և Արևելքում, և Արևմուտքում։

    Ռուսաստանի հետ եղել ենք հուսալի դաշնակիցներ, Վրաստանի հետ խորացրել ենք հարաբերությունները, Իրանի հետ ստեղծել ենք գազամուղ, ԱՄՆ-ի հետ իրականացրել ենք «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը, Թուրքիայի հետ ունեցել ենք երկխոսություն, Ադրբեջանի հետ իրականացրել ենք դինամիկ բանակցային գործընթաց, դարձել ենք Եվրոպայի խորհրդի անդամ, ունեցել ենք երկնիշ տնտեսական աճ, ունեցել ենք զգալի արտասահմանայան ներդրումներ։

    Հիմա օրվա իշխանությունը ժողովրդի գլխին բերել է պատերազմ, կրել ենք նվաստացուցիչ, ծանր ու հազարավոր զոհերով պարտություն, չունենք ոչ մի հուսալի դաշնակից, արտաքին քաղաքական դաշտում ոչ ոք հայաստանին լուրջ չի վերաբերվում, չունենք ոչ մի արտաքին ներդրում, հասարակությունը երբեք այսքան պառակտված չի եղել։

     

    Մանրամասները՝ տեսանյութում․

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ