20:27:42 12°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կոտայքի մարզում բախվել են երկու «Mercedes» և «Hyundai Sonata» -ն. կա վիրшվnր

    21:38 10 Փետրվար 2025

    Փետրվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում, ժողովրդին հայտնի Աբովյանի նախկին «Գայի պոստ»-ի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 34-ամյա Վլադիմիր Դ․-ի վարած «Hyundai Sonata» մակնիշի, 27-ամյա Գուրգեն Գ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 34-ամյա Հովհաննես Զ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

    Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

    Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։
     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ