16:24:57 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Նարեկ Մկրտչյանը՝ Եվրոպայի չեմպիոն

    20:00 30 Հոկտեմբեր 2024

    Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի ներկայացուցիչ, 81 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը երկամարտի 341 կգ արդյունքով (150+191 կգ) ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում ընթացող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

    Պոկում վարժությունում Մկրտչյանը երեք հաջող մոտեցմամբ ցույց է տվել 150 կգ արդյունք և նվաճել վարժության փոքր բրոնզե մեդալը: Հրում վարժությունում   դարձյալ հաջող է կատարել բոլոր մոտեցումներն ու 191 կգ արդյունքով արժանացել փոքր ոսկե մեդալին:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս